Մադոննայի դուստրը ընտանեկան հուզիչ լուսանկար է հրապարակել
Սկանդալաին երգչուհի Մադոննայի դուստրը անկողնում ընտանեկան լուսանկար է հրապարակել: Այս մասին գրում է Segodnya-ն:
Նա լուսանկարը տեղադրել է Instagram-ում, որը կարճ ժամանակում բազմաթիվ դիտումներ է գրանցել: Լուսանկարում Մադոննան է, փոքրիկ Լուրդեսը, և երգչուհու փոքր երեխան՝ Ռոքքոն, որի համար այժմ աստղային զույգը սկանդալի մեջ է հայտնվել:
Երկրպագուները մասնավորապես դրական մեկնաբանություններ են թողել լուսանկարի տակ: Նրանք լուսանկարը նուրբ ու հուզիչ են համարում: