Այս պահին «Զվարթնոց» օդանավակայանը բնականոն աշխատում է
Ինչպես հայտնել էինք, ահազանգ էր ստացվել, որ այսօր Երևան-Մոսկվա թիվ 558 չվերթի ինքնաթիռը պայթելու է:
Այս մասին մանրամասներ իմանալու նպատակով Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց «Զվարթնոց» օդանավակայանի լրատվության բաժնի հետ, որտեղից հաստատեցին, որ նման ահազանգ եղել է:
«Այս պահին օդանավակայանը բնականոն աշխատանքի մեջ է: Համապատասխան մարմիններն աշխատանքներ են տանում: Հուսանք, որ 20:45-ին ևս, բնականոն աշխատանքը չի խաթարվի»,-հայտնեցին լրատվության բաժնից: