Երգչուհի Ադելը երգ է նվիրել Բրյուսելի ահաբեկչությունից զոհվածներին (տեսանյութ)
Երգչուհի Ադելը երգ է նվիրել Բրյուսելի ահաբեկչությունից զոհվածներին: Լոնդոնում կայանալիք համերգին նա կատարել է Բոբ Դիլանի «Make You Feel My Love» երգը: Այս մասին հայտնել է «Rolling Stone»-ը:
Ինչպես նշում է ամսագիրը` դահլիճը լուսավորված էր հեռախոսների և կրակայրիչների լույսերից և այդ ամենը համապատասխանում էր տվյալ պահին: «Չեմ մտածում, որ ես այդքան հուզված լինեի իմ համերգներից մեկում, որքան այս անգամ, դա հիանալի էր»,- ասել է Ադելը:
Երգչուհին նաև շնորհակալություն է հայտնել հանդիսատեսին. «Մտածում եմ նրանք լսեցին մեզ (Բրյուսելում)»,- հավելել է երգչուհին: