Երգչուհի Զեմֆիրային կանչել են Ղրիմ` Լիտվայում ուկրաինական դրոշի հետ կապված դեպքից հետո
Ղրիմի նախարարների խորհրդի փոխնախագահ Ռուսլան Բալբեկը Զեմֆիրային իսկական հայրենասեր է անվանել, այն բանից հետո, երբ Լիտվայում կայանալիք համերգի ժամանակ երգչուհին խնդրել է հեռացնել ուկրաինական դրոշը: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Նա նաև հրավիրել է ռոք-երգչուհուն ելույթ ունենալու թերակղզում:
«Նա այստեղ կարող է բռնել միանգամից 3 դրոշ` ռուսական, ղրիմյան և ղրիմաթաթարական»,- նշել է Բալբեկը:
Նա նշել է, որ յուրաքանչյուր երկրի դրոշ սրբություն է և դա օգտագործել սադրանքների համար` անթույլատրելի է: