Ցավում եմ, որ ունակ չեմ ընդունել իմ իմ ազգի գորշ զանգվածի քննադատությունները. Անահիտ Հարությունյան
Սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լավ է մեկ-մեկ նկարներ էլ տեղադրում եմ, թե չէ ինչքան կյանքից դժգոհ, բայց իրենցից շատ գոհ մարդ կա, ոնց էին չարախոսելու բերկրանքը վայելելու իմ նկարների տակ վատ մեկնաբանություն չգրելով:
Բնականաբար գորշ զանգվածը գրածս կարդալով հասկանալու է սեռական ենթատեքստով, ես կզարմանայի էլ, եթե ուրիշ կերպ հասկանային, պետք է մարդու մտքին լինի այլ բան, որպեսզի կարողանա ուրիշ կերպ մտածել: Չնայած պետք էլ չի հանրության գորշ զանգվածից (ենթադրում եմ գրելաոճից) ավելը պահանջել: Ցավում եմ, որ ունակ չեմ ընդունել իմ իմ ազգի գորշ զանգվածի քննադատությունները, բայց նաև դիմում եմ անպատեհ բացասական քննադատության սիրահարներին: Սիրելիներս, հասկացե՛ք, որ ոչ բոլորն են լինում գորշ գույնի, ոչ բոլորն են մտածում ձեզ նման, եղեք քաղաքակիրթ և ընդունեք դիմացինի որոշումը անկախ նրանից դուք կողմ կլինեք թե ոչ: Չեն կարող բոլորը լինել նույնանման, մարդիկ նույնը չեն և չեն կարող ընդունել կյանքը նույն կերպ: Կատարեք ջանք, փորձեք ընկալել գրածս առանց կապ չունեցող մեկնաբանություններ թողնելով: Ցավում եմ խորին, որ նման մարդիկ կազմում են մեծամասնություն:
Եղեք բարի միմյանց հանդեպ, չարությունը առանց այդ էլ շատ է մեր օրերում»: