Թուրքերը զայրույթով են ընդունել Էրդողանի դստեր նշանադրության լուրը
Երեկ տեղի է ունեցել Էրդողանի դստեր` Սումեյե Էրդողանի նշանադրությունը, որը մեկ անգամ արդեն հետաձգվել էր սկեսրայրի առողջական վիճակի վատթարացման պատճառով: Այս մասին հաղորդում է Haberturk-ը:
Էրդողանի դուստրը նշանվել է Սելջուկ Բայրաքթարի հետ, ով անօդաչու թռչող սարքեր ստեղծող թուրքական կազմակերպության տեխնոլոգիաների գծով տնօրենն է:
Նրանց նշանադրություն տեղի է ունեցել պարզ արարողակարգով, անվտանգության բարձրացված ռեժիմով: Լրագրողներին թույլ չեն տվել լուսաբանել արարողությունը:
Նշվում է, որ թուրք հասարակությունը միանշանակ չի ընդունել Էրդողանի կողմից դստեր նշանադրության կազմակերպումը հենց այն ժամանակ, երբ երկիրը գտնվում է ահաբեկիչների թիրախում, երբ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ: