Ադելը դարձել է հաքերների հերթական «զոհը» (լուսանկար)
Որքան էլ հայտնիները թաքցնեն իրենց անձնական կյանքը, միշտ չէ, որ դա ստացվում է: Մենք բոլորս էլ հիշում ենք, որ գոյություն ունեն հաքերներ: Բոլորս էլ կհիշենք` Ջենիֆեր Լոուրենսի, Քեյթ Ափթոնի, Քիմ Քարդաշյանի մերկ նկարները, որոնք հաքերների շնորհիվ տեսել էր հանրությունը: Վերջերս հաքերների «զոհն» է դարձել երգչուհի Ադելը: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
Նրանք կոտրել էին Ադելի ամուսնու էջը և հրատարակել ընտանիքի ֆեյսբուքյան նկարները: Իհարկե այնտեղ մերկ վիճակում նկարներ չկային, սակայն ինտիմ նկարներ գտնվել էին: Օրինակ` նկար, որում նա հետազոտվում է բժշկի մոտ, երբ գտնվում է հղիության 5-րդ ամսում: