Երգչուհի Կատյա Լելը հանել է դստերն Ալլա Պուգաչովայի մանկապարտեզից
Հայտնի երգչուհի Կատյա Լելը հանդիսություններից մեկի ժամանակ ներկայացել էր դստեր` Էմիլիայի հետ, ով իր մայրիկի նման երազում է դառնալ արտիստուհի: 6-ամյա աղջնակը չի վախենում տեսախցիկներից և սիրով շփվում է լրագրողների հետ: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
«Նա սիրում է դա»,- ծիծաղում է երգչուհին: «Իրականում Էմիլին սիրում է գնալ երեկույթների, լինել ուշադրության կենտրոնում: Նա երազում է դառնալ երգչուհի: Սակայն ես նրան հակառակն եմ համոզում, ասելով, որ արտիստների կյանքն այդքան էլ հեշտ չի անցնում, որ ամեն ինչին պետք հասնել դժվարությամբ: Աղջիկս էլ պատասխանում է.« Բայց դու երգում ես չէ՞, ինչո՞ւ ես էլ չեմ կարողանա»,- մեջբերում է արել երգչուհու զրուցակիցը:
Երգչուհին նշել է նաև, որ զիջել է աղջկան և ընդունել է Ալլա Պուգաչովայի բացած մանկապարտեզը, սակայն որոշ ժամանակ անց հանել է այնտեղից: «Նա շատ ծանրաբեռնված է: 3 տարեկանից նա հաճախում է անգլերենի, պարի դասընթացների, այդ իսկ պատճառով ստիպված էինք հրաժարվել Ալլա Բորիսովնայի մոտ ուսուցումից: Աղջիկս ցանկություն է հայտնել երաժշտական դպրոց հաճախելու` այնպես, որ մյուս տարվանից պատչաստվում ենք հաճախել նաև այնտեղ»,- հավելել է երգչուհին: