Անկարայում ահաբեկչության սպառնալիքի պատճառով փակվել է Գերմանիայի դեսպանատունը
Անկարայում Գերմանիայի դեսպանատունը և Ստամբուլում հյուպատոսարանը ժամանակավորապես դադարեցրել են իրենց աշխատանքները: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով Գերմանիայի ԱԳՆ-ին:
«Անկարայում դեսպանատունը հյուպաոսարանը և գերմանական դպրոցը հինգշաբթի օրը չի աշխատում: Որոշումն ընդունվել է անվտանգության նկատառումներից ելնելով»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ահաբեկչության մասին ահազանգի իսկությունը դեռևս վերջնականապես պարզված չէ, և հստակ ասել, որ ահաբեկչության սպառնալիք կա, ճիշտ չէ: