Երգչուհի Ադելն ամուսնացե՞լ է
Ադելի աձնական կյանքը հանգիստ չի տալիս ԶԼՄ-ներին: Երգչուհին ունի որդի` Անջելո անունով: Վերջինս 41-ամյա հայտնի բանկիր Սայմոն Կոնիկիից է: Այդ մասին նա ոչ մի մեկնաբանություն չի տալիս: Լուրեր են պտտվում, որ Ադելն ամուսնության առաջարկություն է ստացել ամանորյա տոներին: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն: Վերջերս լրագրողներն Ադելի մատին մատանի են նկատել:
«DailyMail» հրատարակչությունը հայտնում է, որ երգչուհու ներկայացուցիչը չի ցանկանում մեկնաբանություններ տալ: Բանն այն է, որ երգչուհուն առաջին անգամ չէ, որ նկատում են մատանիով: Պետք է նշել, որ երգչուհին հաճախ է մատանի կրում հենց այդ մատին և չի փորձում թաքցնել դա:
Սակայն դա դեռ ոչինչ չի նշանակում: Ավելի վաղ երգչուհին նշել էր, որ ամուսնության պահանջ չի զգում: Սակայն նա կարևոր նշանակություն է տալիս ընտանիքին և նույնիսկ պատրաստվում էր թողնել կարիերան հանուն ընտանիքի, բայց չկարողանալով առանց սիրելի աշխատանքի, նա վերադարձավ բեմ` տղայի 3 տարին լրանալուն պես: