Ֆուտբոլիստ Ռասսել Ուիլսոնի ռոմանտիկ առաջարկությունը` երգչուհի Սիարային (տեսանյութ և լուսանկարներ)
Սիարան և Ռասսել Ուիլսոնը նշանադրվել են: Առաջարկությունն արվել է ռոմանտիկ միջավայրում` Սեյշելներ կղզում, որտեղ ամերիկացի ֆուտբոլիստը տարել էր իր սիրելիին և մատուցել անակնկալ:
Անմիջապես փարիզյան նորաձևության շաբաթից հետո` Ռասսելն առաջարկություն էր արել Սիարային: «Մարզիկն առաջարկել էր սիրելիին գուշակել, թե ուր են իրենք միասին գնալու` տալով 30 տարբերակ: Նա շոկի է ենթարկվել, տեսնելուց հետո, թե ուր են եկել»,- այս մասին հայտնել է երգչուհու ներկայացուցիչը:
Սակայն ամենամեծ անակնկալը դարձավ, այն, որ Ռասսելը հենց լողափին արեց ամուսնական առաջարկություն: «Նա ասաց այո: Առաջին օրվանից ես գիտեի, որ մենք մի ամբողջություն ենք: Չկա ավելի հաճելի զգացում»,- ասել է Ռասսելը:
Նա ինստագրամյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ Սիարան ցուցադրում է իր մատանին, որը նվիրել է Ռասսելը: