Իրանը և Թուրքիան մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 30 միլիարդ դոլարի
Իրանը և Թուրքիան փորձում են մեծացնել առևտրաշրջանառությունը և այն հասցնել տարեկան 30 միլիարդ դոլարի: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն՝ հղում տալով իրանական հեռուստաընկերություններից մեկի պաշտոնական կայքին:
«Իրանը և Թուրքիան մտադիր են մեծացնել երկկողմանի առևտրաշրջանառությունը՝ այն հասցնելով 30 միլիարդ դոլարի»,- նշվում է հեռուստաընկերության հաղորդագրություններում:
Երկկողմանի առևտուրը զարգացնելու ուղղությամբ կատարվելիք քայլերը կքննարկվեն Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Իրան այցի ժամանակ, որը սպասվում է ուրբաթ օրը:
Ինչպես հաղորդվում է, 2015 թվականին երկու երկրների ատևտրաշրջանառությունը կազմել է 10 միլիարդ ԱՄՆ դոլար: 2012թ-ից սկսած, երբ այն հասավ 22 միլիարդ դոլարի, այն անընդհատ նվազել է:
Թուրքիան ԻԻՀ-ում 1.2 միլիարդ դոլարի ներդրում է արել: Թուրքիայում գործում է 3 000 իրանական ընկերություն: