Երգչուհի Բեյոնսեն ամբողջ ուժով փորձում է պահպանել ամուսնությունը (լուսանկար)
Ջեյ Զին հասցնում է երգչուհուն հիստերիայի: Այս մասին հայտնել է` Rambler.ru-ն: Երգչուհու շրջապատից հայտնի է դարձել, որ նա այլևս չի կարող ապրել այդպիսի մթնոլորտում, նա կարող է ամեն պահի դիմել բաժանության:
Ակնհայտ է, որ երգչուհու կյանքում դժվարությունների փուլ է սկսել: Նա թաքցնում է իր ընտանիքում առկա խնդիրները: Հանրության առջև զույգերը ներդաշնակ զույգի տպավորություն են թողնում: Նրանք միասին ճամփորդում են, դաստիարակում են իրենց երեխային, սակայն բոլորին չէ հայտնի, թե ինչ է տեղի ունենում նրանց ընտանիքում փակ դռների ետևում:
«Նրանք երկար ժամանակ է քնում են առանձին սենյակներում»,- այս մասին կիսվել է նրանց մտերիմ անձնավորություն:
Երևում է, նրանք երկուսն էլ ունեն գերզբաղված են: Երգչուհին կասկածներ ունի, որ Ջեյ Զին դավաճանում է իրեն: Որոշ ծանոթներ փաստում են, որ նա դավաճանում է իր կնոջը:
Այդպիսի իրավիճակը ստրեսային է երգչուհու համար: Նա հաճախակի սկանդալներ է անում: Նմանատիպ տեսարաններից մեկի մասին պատմել է ականատեսը` Radaronline հրատարակչությանը,- «Նա բղավում էր ամբողջ կոկորդով, ասելով, որ այլևս անկարող է հանդուրժել այս ամենը»:
Հիշեցնենք, որ մեկ անգամ տեսախցիկը նկարահանել էր, թե ինչպես է երգչուհու քույրը հարձակվում Ջեյ Զիի վրա, քրոջը պաշտպանելու համար: Մտերիմ մարդկանցից հայտնի է դարձել, որ նրանց հարաբերությունները մեռած են, և շուտով երգչուհին կհայտարարի բաժանության մասին: