Այսօր դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի ծննդյան օրն է
Էլիզաբեթ Թեյլոր (անգլ.՝ Elizabeth Rosemond Taylor, փետրվարի 27, 1932, Համփսթեդ Գարդեն արվարձան - մարտի 23, 2011, Լոս Անջելես), անգլո-ամերիկյան դերասանուհի։ Համարվում է Հոլիվուդի Ոսկե դարի մեծագույն դերասանուհիներից մեկը։ Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 7-րդ տեղում։
Էլիզաբեթ Թեյլորը առավել հայտնի է 1963 թվականին նկարահանված «Կլեոպատրա» ֆիլմում խաղացած գլխավոր դերի շնորհիվ ( նույն ֆիլմում Մարկոս Անտոնիոսի դերը մարմնավորել է Ռիչարդ Բարթոնը՝ իր 7 ամուսիններից մեկը)։
Երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի՝ 1961 թվականին «Բաթերֆիլդ, 8» ֆիլմում կատարած դերի, երկրորդը՝ 1967 թվականին «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ֆիլմի համար։
«Օսկարներ» շնորհող Շարժանկարի արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիան Էլիզաբեթ Թեյլորին 1992 թվականին հանձնել է «Ջին Հերհոլթի մարդասիրական մրցանակը»՝ կինոարվեստին ծառայելու և բարեգործական նախաձեռնություններին մասնակցելու համար։ Էլիզաբեթ Թեյլորը բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր է։