Իրանը պատրաստվում է հրթիռներ փորձարկել
Իրանը մտադիր է փետրվար-մարտ ամիսներին ուսումնական զորավարժություններ անցկացնել, որոնց ընթացքում կփորձարկի սեփական արտադրության հրթիռներ: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն՝ հղում տալով «РИА Новости» գործակալության պաշտոնական կայքին:
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին հայտնել է.«Ուսումնական զորավարժություններ անցկացնելու նպատակը հրթիռների և արտադրված տեխնիկական միջոցների փորձարկումն է, որոնք ամեն երկու ամիսը մեկ պետք է ստուգվեն»:
Ֆիրուզաբադին չի նշել, թե ինչ տեսակի հրթիռ է Իրանը պատրաստվում փորձարկել ուսումնական զորավարժությունների ժամանակ: