Թուրքական բանակը Իրաքի հյուսիսում ռմբակոծել է քրդական դիրքեր
Թուրքական բանակն Իրաքի հյուսիսում ռմբակոծել է քրդական դիրքերը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ռազմական աղբյուրի համաձայն՝ ռմբակոծումն սկսվել է փետրվար 17-ին՝ Թուրքիայի մայրաքաղաքում ահաբեկչութույնունից հետո:
CNN Turk-ի փոխանցմամբ՝ ավիահարվածների հիմնական նպատակը քրդական 60-70 խմբերին վնաս հասցնելն է եղել:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերը շարունակելու են Սիրիայում կրակել քրդական ուժերին: