ԲԱՑԱՌԻԿ լուսանկարներ և մանրամասներ՝ երգչուհի Անահիտ Շահբազյանի նշանադրությունից
Փետրվարի 14-ին երգչուհի Անահիտ Շահբազյանը նշանադրվել է: Operativ.am-ի ինֆորմացիայով՝ նշանադրությունը տեղի է ունեցել Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում: Անահիտը և նրա նշանածը իրենց նշանադրության օրը հատուկ են ընտրել, որպեսզի այն զուգադիպի Սիրո տոնի հետ:
Զույգին օրհնել է Տեր Նիկողոսը, իսկ քավորի սուրբ պարտավորությունը ստանձնել է Արծրուն Ասատրյանը:
Նշանադրությանը ներկա հյուրերի շարքում են եղել Սուրեն Առուստամյանը, Ռուբեն Սասունցին, Գոհար Ջավուկցյանը, Վախթանգ Խաչատրյանը, Արծրուն Ասատրյանը, Գրիգոր Կյոկչյանը, Աղասը, Հարություն Հարությունյանը, «Տարոնցիներ» ազգագրական խումբը, Տիգրան Հարությունյանը, Լանա Խաչատրյանը, Լիլիթ Բադալյանը, Միլենա Մելիքյանը, Մագբեթ Գասպարյանը, Կարեն Հայորդին և այլք:
Ավելի ուշ, Operativ.am-ը կներկայացնի, թե ով է իրականում երգչուհու նշանածը, ինչպես նաև այլ մանրամասներ ևս, որոնք կհետաքրքրեն նրանց երկրպագուներին:
Շնորհավորում ենք զույգին և մաղթում երջանկություն: