Դավութօղլուն Սիրիայի քրդերին սպառնացել է՝ օդանավակայանը ոչնչացնելով
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերի ինքնապաշտպանությանը: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն: Քաղաքական գործիչը պահանջել է լքել Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Միննեխ օդանավակայանը, այլապես այն կոչնչացնի:
««Սիրիայի քրդերի դեմոկրատական միության կուսակցության» դեմ պայքար կմղվի այնտեղ, որտեղ պետք է, և այն աստիճանի, որքան հարկավոր է: Նրանք պետք է թողնեն օդանավակայանը, իսկ եթե չլքեն այն, ապա այն կդարձնենք լիովին անպիտան»,- հայտնել է Թուրքիայի վարչապետը:
Ավելի վաղ թուրքական ծանր հրետանին կրակ էր բացել քրդական ինքնապաշտպանական ուժերի ուղղությամբ՝ Միննեխի ավիաբազայի և հարևան գյուղի մոտակայքում: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ դա իրենց՝ «Սիրիայի քրդերի դեմոկրատական միության կուսակցության»-ն ուղղված պատասխանն է: