Իրանը պատրաստվում է Ռուսաստանից 8 միլիարդ դոլարի զենք գնել
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը, ով պաշտոնական այցով Մոսկվայում է, կհանդիպի Սերգեյ Շոյգուի և Դմիտրի Ռոգոզինի հետ՝ ռազմական ոլորտում համագործակցությունը քննարկելու համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում մտալով «Коммерсантъ» թերթին: Հավանական է, որ նախագահ Պուտինը ևս կհանդիպի նրա հետ:
Ինչպես հաղորդվում է, Թեհրանը պատրաստվում է Մոսկվայից 8 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական տեխնիկա և զենք գնել: Իրանցի ռազմականների կողմից տրամադրված ցանկն արդեն ուսումնասիրել են Կրեմլում, կառավարությունում և ՊՆ-ում:
Նախնական տեղեկություններով՝ Իրանը ցանկանում է ձեռք բերել «Су-30СМ» կործանիչներ, ուսումնառազմական «Як-130» ինքնաթիռներ, «Ми-8» ուղղաթիռներ և այլ զինտեխնիկա:
Հաղորդվում է, որ համագործակցությանը կարող է խանգարել երկու հանգամանք, և դրանցից մեկն այն է, որ Թեհրանը ցանկանում է զենք-զինամթերք ձեռք բերել կրեդիտային տարբերակով, իսկ Մոսկվան տնտեսական ճգնաժամի պատճառով չի կարող իրեն դա թույլ տալ: