Թուրքական հրետանին կրակ է բացել Հալեպի մոտ գտնվող քրդական դիրքերի վրա
Թուրքական հրետանին կրակ է բացել Հալեպի մոտ գտնվող Աֆրին քաղաքի քրդական ինքնապաշտպանական ուժերի զորանոցի վրա։ Այս մասին հաղորդում է РИА «Новости» ՝ հղում անելով ընդդիմադիրների շարքերում իր աղբյուրին։
«Թուրքական հրետանին կրակել է քրդական ինքնապաշտպանական ուժերի՝ Քեյբարի զինանոցի վրա Աֆրին քաղաքում, որը գտնվում է Հալեպի հյուսիսում»,- նշել է աղբյուրը։
Ըստ նրա, քրդական ինքնապաշտպանական ուժերի շարքում կան տուժածներ։
Ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ թուրքական զինվորները մտել են Սիրիայի տարածք։