Իրանը մեկ օրում 4 միլիոն բարել նավթ կուղարկի Եվրոպա
Իրանի տանկերները 4 միլիոն բարել նավթով մեկ օրում կհասնեն Եվրոպա։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Shana» գործակալությանը։
Այս մասին հայտնել է Իրանի նավթային ազգային ընկերության ղեկավար Ռոկնոդինա Ջավադին։
«Երկու միլիոն բարել նավթը գնել է ֆրանսիական «Total»-ը, իսկ մյուս երկու միլիոնը՝ ռուսական և իսպանական ընկերությունները»,- նշել է նա»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը նախևառաջ սկսել է նավթամթերքներ մատակարարել Տաջիկստանին։