Ռուս գիտնականները պարզել են, թե ինչ է ընկել Չելյաբինսկի վրա
Ռուսաստանի գիտությունների ակադեմիան ուսումնասիրություններ է կատարել Չելյաբինսկում ընկած առարկայի վերաբերյալ: Ըստ հետազոտությունների այն կշռել է մոտ 10-15 տոննա: Այն ընկել էր բնակելի տարածների մոտ`պատճառելով ահռելի վնասներ:
Հետազոտությունները պարզել են, որ այն իրենից ներկայացնում է երկնաքար: Շատ հավանական է, որ այն հանդիսանում է աստերոիդի մաս, որն ունի 45 մետր տրամագիծ: Նմանատիպ աստերոիդների ընկնելը Երկրի վրա մեծ աղետներ կարող է առաջացնել: