Աշխարհի ամենավտանգավոր ճանապարհը գտնվում է Թուրքիայում (լուսանկարներ)
Աշխարհի ամենավտանգավոր ճանապարհը, որը հաճախ անվանում են «մայրուղի դեպի դժոխք», գտնվում է Թուրքիայում: Այս մասին հայտնում է Euromag.ru-ն:
Վերջին տարիների ընթացքում Բայբուրթ բնակավայրում գտնվող D915 մայրուղին խլել է բազում մարդկային կյանքեր։
Հայտնի է, որ D915 մայրուղին ունի 106 կմ երկարություն և 29 վտանգավոր շրջապտույտ: Բացի այդ, դրա եզրերին բացակայում են արգելապատնեշները, ինչի հետևանքով մեքենաները կարող են անարգել գլորվել ձորը:
Նշվում է, որ մայրուղին կառուցվել է ռուս զինվորների կողմից 1916թ.: