Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի օրեր
Անկախ պետությունների համագործակցություն կազմակերպության 25-ամյակի առթիվ Ռուսաստանի օրեր կանցկացվեն Հայաստանում, Ուզբեկստանում և Ղրղզստանում։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն՝ հղում անելով Ռուսաստանի մշակույթի փոխնախարար Ալլա Մանիլովային։
«Առաջնահերթությունները կապված կլինեն 2016 թ-ին ԱՊՀ-ի 25 ամյակի հետ։ ԱՊՀ-ի անդամ բոլոր երկրներում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված 25 ամյակին։ Մենք նախատեսում ենք անցկացնել միջոցառումներ տարբեր ձևաչափերով»,- հայտարարել է Մանիլովան։
Նա նաև հստակեցրել է, որ Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում տեղի կունենան ռուսական կինոյի օրեր։
Բացի այդ, նա նշել է, որ այս տարի Ռուսաստանը կընդունի Բելառուսի, Տաջիկստանի և Թուրքմենստանի օրերը։