Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ է ընտրվել Հարություն Խաչատրյանը
Փետրվարի 5-ին Ս. Փարաջանովի թանգարանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Նիստը ղեկավարում էր Կինոակադեմիայի նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանը, ով հաշվետու ելույթով հանդես եկավ և ներկայացրեց չորս տարվա ընթցքում Հայաստանի ազգային կինոակադեմիայի կատարած աշխատանքները:
Դավիթ Մուրադյանի առաջարկով Հայաստանի ազգային կինոակադեմիայի հաջորդ փուլի ղեկավարման համար նախագահ ընտրվեց Եվրոպական կինոակադեմիայի անդամ, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Հայաստանի ազգային կինոակադեմիայի գլխավոր քարտուղար ընտրվեց կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:
Մարտ ամսին Հարություն Խաչատրյանի ղեկավարությամբ կգումարվի Հայաստանի ազգային կինոակադեմիայի բաց նիստը, որի ընթացքում կներկայացվի հաջորդ երկու տարիների գործունեությանը ծրագիրն ու կազմակերպության թարմացված կանոնադրությունը: