Ադելը ճանաչվել է, որպես 2015թ.-ի ամենահաջողակ երգչուհի
Բրիտանացի երգչուհի Ադելը ճանաչվել է, որպես 2015թ.-ի ամենահաջողակ երգչուհի: Այս մասին գրում է ITV -ին` հղում անելով Միջազգային հնչյունագրեր և տեսագրություններ արտադրող ընկերությանը: Ըստ փորձագետների՝ անցյալ տարի Ադելի ձայնասկավառակների վաճառքը լավագույն արդյունքն է ցույց տվել: Դիտումները ևս գերազանցել են սահմանված քանակը:
Երգչուհին հասել է հաջողության հաշվի չառնելով այն հանգամանքը, որ իր 25-րդ ալբոմը լույս է տեսել 2015թ.-ի նոյեմբերին: Մինչ օրս վաճառվել է 15 մլն օրինակ:
Երկրորդ տեղում զբաղեցրել է Էդ Շիրանը, 3-րդ տեղում Թեյլոր Սվիֆտն է, 4-րդ տեղում` Ջասթին Բիբերը: Այնուհետև հաջորդաբար զբաղեցնում են One Direction-ը, Coldplay-ը, Maroon 5-ը, Սեմ Սմիթը, Դրեյքը և The Weeknd-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադելը գովազդել է իր նոր սինգլը` «When We Were Young» («Երբ մենք դեռ երիտասարդ էինք») մանկական պատկերներով: