Սելենա Գոմեսը թողարկել է սինգլ եւ երաժշտական տեսահոլովակ
Մեքսիկական արմատներով ամերիկյան երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսը ներկայացրել է «De Una Vez» անվանումով երկար սպասված հոլովակը։
Մեկ օրում նա ավելի քան հինգ միլիոն դիտում է հավաքել Գոմեսի YouTube-յան ալիքում եւ մոտ 20 միլիոն դիտում նրա Instagram-ում:
«Սա սկիզբն է այն բանի, ինչի մասին ես վաղուց էի ուզում պատմել։ Հուսով եմ, որ կոմպոզիցիան ձեզ դուր կգա այնպես, ինչպես ինձ», - մեկնաբանել է նա իր Instagram-ում: