Թուրքական բանակը կռիվներ է մղում քրդերի «մայրաքաղաքում» տեղացի ակտիվիստների դեմ
Թուրքական Դիարբեքիր քաղաքում, որտեղ շարունակվում է բանակայինների և քուրդ ակտիվիստների հակամարտությունը, ակտիվ փոխհրաձգություն է տեղի ունենում: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության մի քանի մեքենաներ՝ ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ, ովքեր պետք է հոգ տանեն վիրավորների նկատմամբ:
Դիարբեքիրի կենտրոնում, որը համարվում է Թուրքիայի քրդերի «մայրաքաղաքը», գտնվում է պատմական Սուր շրջանը: Սուրում կան պատմական ճարտարապետական հուշարձաններ, մասնավորապես՝ այն շրջապատված է մի քանի կիլոմետր երկարության ամրոցային պատով, որի որոշ մասնիկների հնությունը հասնում է մինչև մ.թ.ա չորրորդ դար:
Այժմ այդ շրջանը շրջափակել են զինվորականները: Նրանք կրակ են բացել քրդերի ուղղությամբ:
Դիարբեքիրի քաղաքապետը հայտնել է, որ 70 000 բնակիչներից քաղաքը լքել է 50 000 մարդ: