Իրանը «Total»-ի հետ պայմանագիր է կնքել նավթի մատակարարման վերաբերյալ
Իրանի ազգային նավթային ընկերությունը (NIOC), նավթի մատակարարման վերաբերյալ պայմանագիր է կնքել ֆրանսիական «Total» ընկերության հետ, որը թույլ է տալիս «Total»-ին Իրանից օրական 150-200 հազար բարել նավթ գնել։ Այս մասին գրում է Interfax.ru-ը՝ հղում տալով Mehr իրանական գործակալությանը, որի տվյալների համաձայն՝ «Total»-ը երկրի նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցների չեղարկումից հետո նավթի մատակարարման հարցով առաջին եվրոպական հաճախորդը չէ։
Նավթի արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոքնոդին Ջավադին չի հստակեցրել, թե առաջինը որ երկրի հետ է կնքվել պայմանագիր: Վերջինս նշել է նաև, որ հաջորդ տարի նավթը 2.3 մլն բարելով կավելացվի և այս համագործակցությունն առավել արդյունավետ ընթացք կունենա:
Ինչպես նաև, ներկա պահին Իրանը բանակցություններ է վարում Եվրոպայում այնպիսի հաճախորդների հետ, ինչպիսիք են Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան, Չեխիան, Հունաստանը և Մեծ Բրիտանիան: Վերջին շաբաթվա ընթացքում Իրանը մի շարք պայմանագրեր է կնքել՝ եվրոպական նավթային ընկերությունների հետ, այդ թվում նաև իտալական «Saipem», «Naples», ինչպես նաև ռուսական «ЛУКОЙЛом» ըկերության հետ: