Արման Սաղաթելյանը նշանակվել է Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը որոշում է ընդունել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն նշանակել Արման Արմենի Սաղաթելյանին:
Որոշումը կայացվել է փետրվարի 3-ի նիստում` հիմք ընդունելով «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողովի 2016 թվականի փետրվարի 2-ի «Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին» N 2 որոշումը::