Ես ատում եմ իմ մեծ կրծքերը. Քիմ Քարդաշյան (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ երկրպագուների հետ կիսվել է իր անհանգստություններով: Այս անգամ նա մի ցանկ է ներկայացրել, որտեղ նշել է, թե ինչ է իրեն դուր գալիս, և ինչը՝ ոչ: Այս մասին գրւմ է Spletnik.ru-ն:
Զարմանալի է, բայց իր ատելիների ցուցակում նա ընգծել է իր կրծքերը, որոնք նա միշտ հագուստի միջոցով արտահայտիչ է դարձնում:
«Ատում եմ իմ մեծ կրծքերը»,-ասել է Քիմը:
Նա նաև բողոքել է բրոնխիտից, որով, հավանաբար, տառապում է:
Հաճելիների ցուցակում նա նշել է դիետիկ թխվածքաբլիթները, սերուցքային կոկտեյլները, արհեստական մորթիները և ամուսնու նոր «No More Parties in LA» սինգլը:
Քիմը համացանցում ակտիվորեն քննարկում է մայրության վերաբերող հարցերը: Նշենք, որ դեկտեմբերին աստղային ընտանիքում ծնվել է նրանց երկրորդ երեխան:
Քիմը նշել է, որ դուստրը խանդում, երբ ինքը կերակրում է նորածին: