Թուրքիան անհրաժեշտություն է համարում «Թուրքական հոսք» նախագիծը ՌԴ-ի հետ քննարկելը
Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը՝ Անկարան նախկինի պես «Թուրքական հոսքը» որպես կոմերցիոն նախագիծ է գնահատում և կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պետք է բանակցեն համաձայնագրի մանրամասների հարցում։ Այդ մասին Sputnik գործակալությանը հայտնել է Վաշինգտոնում թուրքական առաքելության ղեկավարի տեղակալ Թուղար Թունջերը։
«Մենք դեռ «Թուրքական հոսքը» կոմերցիոն նախագիծ ենք գնահատում։ Եթե Ռուսաստանը ցանկանա բանակցել, ապա մենք կարող ենք գալ ու քննարկել դա։ Երկու կողմերն էլ պետք է նստեն և քննարկեն համաձայնագրի մանրամասները, ինչպես դա արել ենք 10 տարի առաջ «Կապույտ հոսքի» հարցով»,-ասել է Թունջերը: