Թուրքիան պատրաստ է «մեծ հարված հասցնել» Ռուսաստանի գյուղատնտեսությանը
Թուրքիան կարող է «մեծ հարված հասցնել» Ռուսաստանի գյուղատնտեսական ոլորտին՝ ի տարբերություն Ռուսաստանի՝ Թուրքիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների, սակայն թուրքական իշխանությունները չեն գնում այդ քայլին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «RNS»-ին:
«Հունվարի մեկից Ռուսաստանն արգելել է Թուրքիայից թարմ միրգ և բանջարեղեն ներկրել: Նախկինում Ռուսաստանը Թուրքիայից տարեկան ներկրում էր 750 միլիոն ԱՄՆ դոլարի միրգ և բանջարեղեն: Մյուս կողմից՝ միայն մեկ ապրանքի՝ ցորենի ներկրումը Թուրքիա ավելի քան 1.1 միլիարդ դոլարի է հասնում: Եթե մենք դադարենք Ռուսաստանից Թուրքիա ներկրել ցորեն, մեծ հարված կհասցնենք Ռուսաստանի գյուղատնտեսական ոլորտին՝ ի տարբերություն Ռուսաստանի:
Սակայն մենք դա չենք անի: Լավ չէ ագարակատերերին ստիպել վճարել այն բանի համար, ինչ տեղի է ունեցել»,- հայտնել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Ֆարուք Չելիքը: