Թուրքական «Գորշ գայլերին» կասկածում են Սինայում A321-ի ահաբեկչության կազմակերպման մեջ
Եգիպտոսում «Կոգալիմավիա» ընկերության «Airbus A321» օդանավում ահաբեկչություն կազմակերպելու հետ կարող են կապ ունենալ «Գորշ գայլեր» թուրքական ազգայնական խմբավորման գրոհայինները։ Այս մասին գրում է «Коммерсантъ»-ը՝ հղում տալով ռուսական հատուկ ծառայություններում իր աղբյուրներին:
Թերթը նշում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունեցող «Գորշ գայլերը» Եգիպտոսում գործում են 1960-ական թվականների վերջից։
Կասկածներ կան նաև, որ հենց «Գորշ գայլերը» և մասնավորապես Ալփարսլան Չելիքն է սպանել ռուսական «Սու-24« կործանիչի օդաչուին այն բանից հետո, երբ օդանավը խոցվել էր թուրքական օդուժի կողմից։