Իրանը մտադիր է Ֆրանսիայից ինքնաթիռ գնել
Իրանը մտադիր է Ֆրանսիայից ուղևորատար 40 ինքնաթիռ գնել: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով AFP լրատվական գործակալությանը:
Իրանական կողմը բանակցություններ է վարել Իտալիայի և Ֆրանսիայի հետ:
Առաջիկայում «ATR» ընկերության ներկայացուցիչները կմեկնեն Թեհրան՝ ավարտին հասցնելու գործարքի վերջին փուլը: Գործարքի համաձայն՝ սկզբում կպատվիրվի 20 ինքնաթիռ: