Իրանը դրական է տրամադրված Ժնևում կայանալիք առաջիկա բանակցություններին
Թեհրանը Սիրիայի հետ կապված բանակցությությունները լավատեսությամբ է գնահատում և այն համարում քայլ՝ դեպի հակամարտության խաղաղ կարգավորումը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մենք լավատեսությամբ ենք տրամադրված Ժնևի առաջիկա հանդիպմանը: Վստահ են, որ այն դրական քայլ կլինի Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման համար»,-ասել է ԱԳՆ տեղակալը:
Նա նաև նշել է, որ ահաբեկիչների ցուցակների համակարգման հետ կապված դեռ շատ խնդիրներ կան, և որ երկրները համաձայնության չեն գալիս: