Ադրբեջանցին պատրաստվում էր առևանգած երեխային Հայաստանի տարածքով Ադրբեջան հասցնել
Պետերբուրգում Ադրբեջանի 35-ամյա քաղաքացին երկու ընկերների հետ այսօր՝ ժամը 11:30-ի սահմաններում, առևանգել է իր կնոջը: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Առևանգված կնոջ մոր խոսքով՝ մոտավորապես երկու շաբաթ առաջ Վոլխով քաղաքում կովկասցին ծեծել է իր կնոջն ու վերցրել երեխային: Նա մտադիր էր 9-ամյա որդուն Հայաստանի տարածքով տանել Ադրբեջան:
Ծեծից հետո երիտասարդ կինը ապրել է իր ծանոթի տանը, իսկ երեխային ամուսնու քրոջ հետ հորից թաքցրել է Վոլխով քաղաքում: