Իրանը կսկսի գազ մատակարարել Եվրոպային
Իրանը պլանավորում է սկսել գազ մատակարարել Եվրոպային երկու տարուց։ Այս մասին հաղորդում է «The Wall Street Journal»-ը։
Թերթը գրում է, որ Իրանը բնական գազի ամենախոշոր պահուստներ ունեցող պետությունն է աշխարհում, բայց չունի անհրաժեշտ արտահանման ենթակառուցվածքներ։ Սրա հետ կապված Իսլամական Հանրապետությունն ունի մի քանի տարբերակ:
«National Iranian Gas» ընկերության ղեկավար Ալիրեզա Կամելին հաղորդել է, որ ծրագրերից մեկը «Iran LNG» ընկերության կառուցման վրա աշխատանքը վերսկսելն է։
Մյուս տարբերակը եվրոպական ընկերությունների հետ բանակցությունների վարումն է գազի մատակարարման համար համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով։