Թուրքական զորքերը հատել են Սիրիայի հետ սահմանը
Ինժեներական տեխնիկայով և ծանր զենքերով ապահովված թուրքական զորքերը հատել են սիրիական Հալեպ քաղաքի մոտակա սահմանը: Այս մասին գրում է Rns.onlin-ը:
Անկարան հերքել է ինֆորմացիան, սակայն տեղական լրատվամիջոցները հաստատել են այն: Թուրքիան արդեն սկսել է Սիրիայի սահմանի երկայնքով հրետանային հարվածներ հասցնել:
Stratfor-ը նշում է. որ Թուրքիայի այս գործողությունները հնարավոր է ուղղված լինեն քրդական խմբավորումների դեմ: