Ուկրաինական ԶԼՄ-ները «թաղել են» երգչուհի Վալերիային
Սմոլենսկում տեղի ունեցած ավտովթարից ռուս երգչուհի Վալերիայի մահվան լուրը օրերս հայտնվեց ուկրաինական ԶԼՄ-ների էջերում։ Այս մասին հաղորդում է Smoldaily.ru-ն։
Ըստ Ուկրաինայի տեղեկատվական հարթակի, երգչուհին ամուսնու հետ հյուրախաղերի էր գնալիս եղել, երբ նրանց մեքենան բախվել է բեռնատարին։ Ըստ հարթակի, երգչուհին տեղում մահացել է, իսլ ամուսինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Սակայն տեղական ճանապարհային ոստիկանության համաձայն, նման ավտովթար Սմոլենսկում տեղի չի ունեցել։ Այն նաև հերքել է երգչուհու մահվան լուրը։
Տարօրինակ է՝ ինչպես են ուկրաինական ԶԼՄ-ները «թաղում» Վալերիային, երբ նա Instagram-ի իր էջում 23 ժամ առաջ գրառում է կատարել՝ հրապարակելով իր նկարը Լոնդոնից, որտեղ անցնելու է նրա համերգը։