Թուրքիան պատրաստ է բարելավել Ռուսաստանի հետ հարաբերություները
Անկարան հատարարել է, որ ցանկություն ունի Ռուաստանի հետ վերականգնել հարաբերությունները: Այս մասին գրում է Utro.ru-ն:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ ցանկացած ժամանակ պատրաստ է հանդիպել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին:
Նա հիշեցրել է, որ վերջին անգամ Լավրովի հետ հանդիպել է դեկտեմբերին Բելգրադում:
«Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում իմ թանկագին ընկերոջը կրկին տեսնելու համար: Մենք զղջում ենք տեղի ունեցածի համար»,-ասել է Չավուշօղլուն: