Իրանն արգելել է թուրքական ապրանքները վերաարտահանել Ռուսաստան
Իրանի առևտրի նախարար Մոհամեդ Ռեզա Նեմատզադեն արգելել է թուրքական ապրանքների վերաարտահանումը Ռուսաստան։ Այս մասին հաղորդում է Gaztea.ru-ն՝ հղում անելով «IRNA» գործակալությանը։
Ըստ առևտրի զարգացման իրանական գերատեսչության ներկայացուցչի, ձեռնարկվել են համապատասխան քայլեր, որպեսզի պաշտպանեն իրանական արտադրողներին Թուրքիայի և Ռուսաստանի լարված հարաբերությունների ֆոնին։
«Թուրքական ապրանքների վերաարտահանումը իրանական առևտրականների կողմից Իրանի արտահանման ընդհանուր կանոններին դեմ է»,- նշել է նա։
Նախարարը նաև հավելել է, որ իրանական արտադրողները պետք է օգտագործեն Թեհրանի և Մոսկվայի միջև լավ հարաբերությունները Իրանում արտադրված ապրանքների արտահանման համար։