Չինաստանն ու Իրանը երկկողմ հարաբերություններում «նոր սեզոն» են սկսել
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով պետական հեռուստատեսություններին:
Հանդիպման ընթացքում պետությունների ղեկավարները որոշել են ընդլայնել տնտեսական և քաղաքական կապերը՝ անվանելով դրանք «նոր սեզոն» երկկողմ հարաբերություններում:
«Մենք շատ ուրախ ենք, որ պատժամիջոցները վերացնելուց հետո Սի Ցզինպինը այցելել է Իրան»,-ասել է Ռոուհանին:
Իրանն ու Չինաստանը որոշել են նաև բարձրացնել առևտրի ծավալը՝ տարվա մեջ այն հասցնելով 600 միլիարդ դոլարի:
Սի Ցզինպինը, իր հերթին, ընդգծել է, որ Իրանի հետ էներգետիկ շուկայում համագործակցությունն անհրաժեշտություն է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիան հայտարարել է, որ վերացնում է Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը: