Երգչուհի Sia-ն առաջին անգամ ելույթ կունենա Ռուսաստանում
Երգչուհի Sia-ի ռուս երկրպագուները կարող են ուրախանալ և շտապել տոմսերի հետևից. երգչուհին առաջին անգամ ելույթ կունենա Ռուսաստանում և անմոռանալի համերգ կնվիրի իր երկրպագուներին: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Իր դեմքը սև ու սպիտակ կեղծամի տակ թաքցնել սիրող Sia-ի ելույթը նախատեսված է 2016 թվականի օգոստոսի 4-ին: Համերգը տեղի կունենա «Crocus City Hall»-ում:
Ինչպես հաղորդվում է, երգչուհին կներկայացնի իր յոթերորդ՝ «This is Acting» կոչվող ձայնասկավառակի երգերը: Նոր ձայնասկավառակն իր հերթին երկրպագուների դատին կներկայացվի սույն թվականի հունվարի 29-ին:
Նշենք, որ այս ձայնասկավառակին երկրպագուները սպասում են նույն խանդաառությամբ, ինչ նախորդին, քանզի նոր ալբոմում տեղ են գտել այն ստեղծագործությունները, որոնք նախատեսված են եղել այլ երգիչ-երգչուհիների համար, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանք հերքել են այդ երգերը կատարելու առաջարկները: