Իրանը նախատեսում է նավթի օրական արդյունահանումը հասցնել 500 հազար բարելի
Իրանը մտադիր է նավթի օրական արդյունահանումը հասցնել 500 հազար բարելի։ Այս մասին հաղորդում է «Reuters»-ը։
Նավթի արդյունահանման ծավալի մեծացման մասին հայտարարել է Իրանի նավթի նախարարի տեղակալը։
Նշենք, որ «Brent» ապրանքանիշի նավթի գինը հունվարի 18-ին Լոնդոնի բորսայում իջել է մինչև 28 դոլար։ Ըստ «Bloomberg»-ի, նավթի գների իջեցման հավանական պատճառը Իրանի հանդեպ սահմանված միջազգային սանկցիաների հանումն է, ինչպես նաև նավթային պահուստներում նավթի գերկուտակման մտավախությունը։
Հոնկ Կոնգի «Nomura Holdings Inc.»-ի վերլուծաբան Գորդոն Քվանը գտնում է, որ շուտով նավթի գինը մեկ բարելի համար կիջնի մինչև 25 դոլար։
Ծաղրանկարը՝ Սերգեյ Յոլկինի։