Իրանն ԱՄՆ-ի նոր սանկցիաները ոչ լեգիտիմ է հայտարարել
Իրանը քննադատել է ԱՄՆ-ի կողմից իր քաղաքացիների և ընկերությունների հանդեպ նոր սանկցիաներ սահմանելու որոշումը, որը պայմանավորված է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկմամբ։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
«Բալիստիկ հրթիռներ ստեղծելու ծրագիրը երբեք նախատեսված չի եղել միջուկային զենքը տեղ հասցնելու համար»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնաան ներկայացուցիչ Հուսեյն Ջաբեր Անսարին «ISNA» տեղական լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։ Ըստ իրանական ԱԳՆ-ի, ԱՄՆ-ի թիրախային պատժամիջոցները լեգիտիմ չեն։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն կպատասխանի այս պրոպագանդիստական հարձակումներին՝ արագացնելով օրինական բալիստիկ հթիռների ստեղծումը և ամրապնդելով իր պաշտպանական հզորությունը»,- նշել է Անսարին։