Իրանը հետ է վերադարձրել ԱՄՆ-ի նավատորմի նավաստիներին
Պարսից ծոցում Իրանի կողմից վերցված ամերիկյան պարեկային նավերի նավաստիներն ազատ են արձակվել։ Այս մասին հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով իրանական հետուստաալիքին։
Ամերիկյան պարեկային նավերը Պարսից ծոցում Քուվեյթի և Բահրեյնի միջև լողալիս հայտնվել էին Իրանի տարածքային ջրերում, որից հետո Իրանը վերցրել էր նավերը՝ անձնակազմով հանդերձ։ Այսօր Իրանը հետ է վերադարձրել ամերիկյան զինծառայողներին։
Ավելի վաղ ԱՄՆ-ի պաշտպանության գերատեսչությունը անանունության պայմանով հաղորդել էր, որ Իրանն ազատ կարձակի ամերիկյան նավաստիներին հունվարի 13-ին։
Ինչպես հաղորդում է CNN-ը՝ ԱՄՆ-ի իշխանությունները հաստատել են Իրանի կողմից ամերիկյան նավաստիների ազատ արձակումը։ 10 նավաստիները գտնվում են ամերիկյան նավի վրա, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։