Թուրքական զորքերը Հյուսիսային Իրաքում «ԻՊ»-ի 18 զինյալ են ոչնչացրել
Թուրքական զորքերը հարձակվել են Հյուսիսային Իրաքի «ԻՊ»-ի ռազմաբազայի վրա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքերը Իրաքում «ԻՊ»-ի 18 զինյալ են ոչնչացրել:
Էրդողանը նշել է, որ ռազմական գործողությունների ժամանակ ոչ մի թուրք չի տուժել:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է պահպանել իր ռազմական ներկայությունը Իրաքում: