Իրանը ցույց է տվել ևս մի ստորգետնյա հրթիռային բազա (լուսանկարներ)
Իրանի իշխանությունները հրապարակել են լուսանկարներ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորգետնյա հրթիռային բազայից։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Tansim» գործակալությանը։
Լուսանկարներում ներկայացվում է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի այցը բազա։
Բացի այդ, լուսանկարներում կարելի է տեսնել հեռահար բալիստիկ հրթիռներ մեկնարկային հարթակների վրա։ Հրթիռները հաջող փորձարկում են անցել 2015 թ-ի հոկտեմբերին։ Ըստ գործակալության, դրանք բալիստիկ հրթիռների նոր սերնդից են, քանի որ օպերատորները կարող են վերահսկել դրանք այնքան ժամանակ, քանի դեռ հրթիռը չի հասել թիրախին։
Իրանը առաջին անգամ ցույց է տվել իր ստորգետնյա հրթիռային բազան 2015 թ-ի հոկտեմբերին։ Այն գտնվում է 500 մետր խորության վրա։