Դեկտեմբերի 31-ից տեղացած ձյան հետևանքով ընդհանուր առմամբ փակվել է 109 ճանապարհ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը զեկուցել է այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցության ժամանակ, որ դեկտեմբերի 31-ից հանրապետության տարբեր շրջաններում տեղացած ձյան շերտը կազմել է 50 սմ-ից մինչև 1.20 մետր, ինչի հետևանքով ընդհանուր առմամբ փակվել է 109 ճանապարհ:
Օպերատիվորեն իրականացվել են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ, իսկ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության գործողությունների արդյունքում ձյան տակ մնացած ավտոմեքենաներից դուրս է բերվել ավելի քան 800 մարդ: Ներկայում հետևողական աշխատանք է տարվում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներն անցանելի դարձնելու ուղղությամբ: ՏԿԱԻ նախարարը նշել է, որ հանրապետության մյուս բոլոր ճանապարհները հիմնականում բաց են, կան դժվարանցանելի ճանապարհներ, որտեղ ևս կատարվում են համապատասխան աշխատանքներ:
Այս պահին փակ և դժվարանցանելի են հետևյալ ճանապարհները։